Երևանի ավագանու նախկին անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը փոխանցվեց Անուշ Քլոյանին

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և  լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվել է դաշինքի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։