Խափանում է տեղի ունեցել Instagram-ի աշխատանքում

Հեղինակ MediaLab

Փետրվարի 9-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում Է դիտվում որոշ պետություններում: Դա երեւում Է Downdetector ծառայության տվյալներից, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անսարքությունների մասին առավել հաճախ հայտնում են ԱՄՆ-ում եւ Կանադայում, ամենաշատ թվով գանգատներ ստացվում են Գերմանիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից եւ մի շարք այլ եվրոպական երկրներից:

Ծառայության տեղեկատվությամբ՝ գանգատների հիմնական մասը (շուրջ 62 տոկոս) վերաբերում Է նորությունների ժապավենի հետ կապված խնդիրներին. 20 տոկոսը չի կարողանում զետեղել նոր գրառումներ, 17 տոկոսը դժվարությունների Է հանդիպում պատմություններն աչքի անցկացնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: