Ամասիա և Սարապատ համայնքները տեխնիկա են ստացել

Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքները տեխնիկա են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող 《Աջակցություն ՏԻՄ բարեփոխումներին》 ծրագրի շրջանակներում Ամասիա և Սարապատ համայնքները ստացել են 29 միլիոն 950 հազար դրամ (յուրաքանչյուրը) արժողությամբ մեկական էքսկավատոր: