Կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նիստին հրավիրված քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչների հետ քննարկել ենք ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի ընթացքը, դրանց իրականացման փուլում առաջացող խնդիրների շտկման տարբերակները, ծրագրերի արդյունքները:

Նիստի ընթացքում ներկայացրել եմ տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ մանրամասներ, քննարկել ենք նաև այդ ուղղությամբ առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի…

Posted by Մեսրոպ Առաքելյան – Mesrop Arakelyan on Monday, March 29, 2021