Առաջարկվում է վիճակախաղերի գովազդներն իրականացնել ժամը 22:00-ից մինչև 07:00-ը

Ազգային ժողովը մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն:

Օրինագիծը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել: