Բնապահպանական տեսչությունում քննարկվել են սիգի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների հարցերը

Ավելի քան 44 տոննա սիգ ձուկ է իրացվել. հարուցվել է քրեական գործ
Ավելի քան 44 տոննա սիգ ձուկ է իրացվել. հարուցվել է քրեական գործ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ քննարկվել են «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ։