Օպերայի աշխատակիցները Նազենի Ղարիբյանի դեմ ժողով են հրավիրել

Օպերայի աշխատակիցները Նազենի Ղարիբյանի դեմ ժողով են հրավիրել
Օպերայի աշխատակիցները Նազենի Ղարիբյանի դեմ ժողով են հրավիրել

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է, որպեսզի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ լինի Նազենի Ղարիբյանը:

Այսօր թատրոնի կոլեկտիվը ժողով էր հրավիրել՝ իր բողոքն արտահայտելով Նազելի Ղարիբյանի դեմ: Նրանք նշում են, որ հյուրախաղերի մասով թատրոնի ֆինանսավորումը կրճատվել է հենց Նազենի Ղարիբյանի ակտիվ մասնակցությամբ:

«Կարելի էր գոնե կոլեկտիվի հետ խորհրդակցել կառավարման խորհրդի նախագահ ընտրելիս: Մենք հավատում ենք վարչապետին, որ խնդիրը կլուծվի, մեր կոլեկտիվը չի ուզում Նազենի Ղարիբյանին: Եթե կոլեկտիվն իրեն դեմ է, ո՞նց կարող է նա բարոյական իրավունք ունենալ լինել մեր խորհրդի նախագահը»,- բողոքում են թատրոնի աշխատակիցները:
Կոլեկտիվի անդամներն առաջարկում են նոր ընտրություն անցկացնել: Նրանք թատրոնի խորհուրդի կազմին դավաճանության մեջ մեղադրեցին:
Աշխատակիցներն ասում են, որ եթե Նազենի Ղարիբյանն աշխատեր Կոնստանտին Օրբելյանի հետ, ում կոլեկտիվը սատարում է և կողմնակալ դիրքորոշում չցուցաբերեր նրա նկատմամբ, ապա իրենց կողմից աջակցություն կստանար: