Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին․ Razm.info

Հունվարի 17-ին թուրքական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբին, հայտնեցին, որ փետրվարի 1-12-ը Հայաստանի սահմանակից Կարսի մարզում նախատեսվում է անցկացնել «Ձմեռ ― 2021» (Kış-2021) խոշոր զորավարժությունը, որին կմասնակցի նաև Ադրբեջանը։ Այլ երկրների մասնակցության մասին չի նշվել։ 

Ըստ հայտարարության՝ զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։ 

Բացի այդ, ըստ թուրքական կողմի հայտարարության, նախատեսվում է զորավարժության ընթացքում փորձարկել սպառազինություն վերջերս մտած կամ դեռևս չմտած զինտեխնիկա։ Թե ինչ տեխնիկայի մասին է խոսքը, նույնպես չի նշվում։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։