ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանի քաղաքական իրավիճակի առնչությամբ

ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում տիրող իրավիճակով և ակնկալում է, որ պաշտոնական Թբիլիսին կպահպանի ժողովրդավարական ստանդարտները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման արդյունքների մասին խոսելով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանի իրավիճակով: ՆԱՏՕ-ն ակնկալում է Վրաստանից հետևել ժողովրդավարական ստանդարտներին և քաղաքական բարդությունները լուծել երկխոսության ճանապարհով»,- ասել է նա:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումների իրականացումը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այս հարցում աջակցում է ԵՄ ջանքերին: