Պատերազմից հետո կնոջ՝ Անահիտի հետ, առավել մեծ ջանասիրությամբ է զբաղվում Ծիրանէ ապրանքանիշով (տեսանյութ)

«Պատերազմ գնալն ինձ համար անքննելի արարք էր». Էդմոնդ Ստեփանյանը 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո կնոջ՝ Անահիտի հետ, առավել մեծ ջանասիրությամբ է զբաղվում Ծիրանէ ապրանքանիշով։

Ամուսինները հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարներ են պատրաստում՝ օգտագործելով ասեղնագործության դպրոցների ավանդույթները։