Չինարի գյուղում այրվել է հացի փռի տանիք

Փետրվարի 11-ին, ժամը 04:38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է հացի փռի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացի փռի տանիքում (մոտ 7 քմ)։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 05։32-ին, մարել՝ 05։49-ին։ Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 2 քմ. հատված: