ՀԽ-ի ավտոերթը հասնում է Գյումրի. քաղաքի մուտքի մոտ լարված իրավիճակ է. ԳԱԼԱ

ՀԽ-ի ավտոերթը հասնում է Գյումրի. քաղաքի մուտքի մոտ լարված իրավիճակ է. ԳԱԼԱ
ՀԽ-ի ավտոերթը հասնում է Գյումրի. քաղաքի մուտքի մոտ լարված իրավիճակ է. ԳԱԼԱ

Գյումրի քաղաքի մուտքի մոտ շուրջ 40-50 երիտասարդներ են հավաքված, որոնք սպառնում են Հիմնադիր խորհրդարանի Գյումրու գրասենյակի ներկայացուցիչներին, որ եթե Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները փորձեն մուտք գործել Գյումրի, ապա կջարդեն ավտոմեքենաները եւ ծեծի կենթարկեն Հիմնադիր խորհրդարանի անդամներին: Այս մասին տեղեկացնում են ԳԱԼԱ-ի թղթակիցները, ովքեր այդ պահին գտնվում են քաղաքի մուտքի մոտ: Նշենք, որ հիշյալ երիտասարդները խոչընդոտում են նաեւ […]

Գյումրի քաղաքի մուտքի մոտ շուրջ 40-50 երիտասարդներ են հավաքված, որոնք սպառնում են Հիմնադիր խորհրդարանի Գյումրու գրասենյակի ներկայացուցիչներին, որ եթե Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները փորձեն մուտք գործել Գյումրի, ապա կջարդեն ավտոմեքենաները եւ ծեծի կենթարկեն Հիմնադիր խորհրդարանի անդամներին:

Այս մասին տեղեկացնում են ԳԱԼԱ-ի թղթակիցները, ովքեր այդ պահին գտնվում են քաղաքի մուտքի մոտ:

Նշենք, որ հիշյալ երիտասարդները խոչընդոտում են նաեւ լրագրողների աշխատանքը, սպառնալիքներ են հնչեցնում: Թե ովքեր են այդ երիտասարդները, ովքեր են նրանց այդտեղ «գործուղել» եւ թե ինչ են պահանջում, հայտնի չէ, նրանք չեն ներկայանում, միայն ասում են, որ «Գյումրիում Բերձոր են սարքելու»:

Նշենք նաեւ, որ ամբողջ քաղաքում իրավապահների խմբեր են, սակայն քաղաքի մուտքի մոտ ոստիկաններ չկան, թեեւ նշենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն արդեն իսկ ոստիկանություն են զանգահարել եւ խնդրել են խմբեր ուղարկել Գյումրու մուտքի մոտ: