ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 հետցնցում. Երևանում զգացվել են միայն 2-3-ը

Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն իսկ գրանցվել է ավելի քան 110 հետցնցում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին սաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:

«Այս պահին կա ետցնցումային սեյսմիկ ակտիվություն, սակայն դրանք գնալով նվազում են: Եղել են 0,1 մագնիտուդով և ավելի թույլ ցնցումներ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցված ետցնցումներից միայն 2-3-ն են զգացվել Երևանում»,- նշեց Մարգարյանը: