Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 պացիենտ ունենք, 4-ը՝ տարեց, մեկը՝ երիտասարդ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ընթացքում նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում առավոտյան տվյալներով 5 վարակակիր կա, որոնք 5-ն էլ արհեստական շնչառության սարքավորմանն են միացված․

«4-ը՝ բավական տարեց, ավագ սերնդի քաղաքացիներ են, որոնք որ ունեն խրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է, որ երիտասարդ է, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում և վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»։

Նախախարը հավելեց,  որ ապրիլի մեկի ընթացքում արվել է 328 նմուշի հետազոտություն, որի արդյունքում 92 դրական թեստավորման արդյունք է ստացվել․ «Փաստացի հաստատված դեպքերի թիվը 663 է։ Պացիենտների 80% անսիմպտոմ է»,- նշեց նա։ 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ուղիղ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ուղիղ

Gepostet von MediaLab- Newsroom Laboratory am Donnerstag, 2. April 2020