Ալավերդիում շմոլ գազից թունավորման հետևանքով 4 մարդ է մահացել

Ալավերդիում շմոլ գազից թունավորման հետևանքով 4 մարդ է մահացել
Ալավերդիում շմոլ գազից թունավորման հետևանքով 4 մարդ է մահացել

Այսօր՝ կեսօրին, շմոլ գազից թունավորման դեպք է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում:

Անկյուն +3-ի հաղորդմամբ՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում հարևանները հայտնաբերել են ընտանիքի 4 անդամների դիերը:

Դեպքի վայրում աշխատում է  Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: