«Սասնա ծռեր» խմբի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու․ Factor.am

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտեցավ ավարտին։ ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշումը կհրապարակի փետրվարի 24-ին։

Հիշեցնենք, որ մեղադրողները դատարանից պահանջել են խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Մանրամասները՝ Factor.am-ում