Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին

Փետրվարի 17-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ ժամը 18.21-ին Հայանիստ գյուղի դաշտամիջյան հատվածից հայտնաբերվել է փետրվարի 5-ից որպես անհետ կորած որոնվող 71-ամյա Հրանտ Գաբրիելյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։