Բացօթյա առեւտուր. բողոքի ակցիա` նախագահականի մոտ

Բացօթյա առեւտուր. բողոքի ակցիա` նախագահականի մոտ
Բացօթյա առեւտուր. բողոքի ակցիա` նախագահականի մոտ

«Մեզ մի’ զրկեք ապրելու իրավունքից», «Սե°րժ Սարգսյան, կասեցրեք արտագաղթը», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «SOS. Հայաստանը հայաթափվում է» այս ու նման կարգախոսներով պաստառները վեր պարզած այսօր շուրջ երեք տասնյակ բացօթյա առեւտրով զբաղվող առեւտրականներ բողոքի ցույցի էին դուրս եկել Նախագահի նստավայրին հարակից տարածքում:

Առեւտրականներին, որոնք ամիսներ շարունակ պայքարում են իրենց աշխատանքի համար, սատարում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության վարչության:

«Ակցիային հետևում էին կողմնակի անձինք, որոնք, ենթադրաբար, քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներ էին:  Կարմիր բերետավորներն ու ոստիկանները, որոնց թիվը գերազանցում էր 6 տասնյակը, մասնակիցներին թույլ չտվեցին կանգնել նախագահական շենքի դիմաց»,-տեղեկացնում է «Ժառանգության» տարածած հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, առեւտրականները նախատեսում են բողոքի ակցիաներ անցկացնել նաեւ Կառավարության  շենքի դիմաց, որից հետո կվերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու նստացույցը:

 

© Medialab.am