Ուսման հրավեր «Seoul Business School»-ում

Կորեայի «aSSIST University»-ում գործող «Seoul Business School»-ում MBA կրթական ծրագրին մասնակցելու համար Հայաստանին տրամադրվել է մեկ կրթաթոշակ (ուսման վճարի ամբողջական փոխհատուցմամբ): Ծրագիրը բաղկացած է 3 կիսամյակից: Կրթաթոշակը ծածկում է միայն ուսման վճարը (29800000 կորեական վոն՝ մոտ 27 հազ. ԱՄՆ դոլար): Կեցության, ճանապարհի, բժշկական և այլ ծախսերը պետք է հոգա ուսանողը: Կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է բավարարեն ներկայացված պահանջները:

Ծրագրին դիմել ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (հասցե՝ք.Երևան,Վ.Սարգսյան3,Կառավարականտուն2, 311 սենյակ,հեռ.՝ +37410-59-96-46):

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021 թ. մարտի 13-ը:

Հայտադիմումի և ինքնակենսագրականի, ինչպես նաև կրթաթոշակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կցված նյութից:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ