Ձնարբուք. ԱԻՆ-ը հորդորում է Երևան-Մեղրի ավտոճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Հարգելի հայրենակիցներ, ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը և համապաստասխան կառույցների աշախատակիցներ: Հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։