Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի

Փետրվարի 24-ին սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը: Այս մասին տեղեկացրել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է:

Խդր Հաջոյանն ասել է, որ հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատն իր հետ կտանի նաև Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը: