«Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, թող ուղղակի դիմում գրի, հեռանա». Փաշինյան

«Ես այսօր հանրապետության նախագահի հետ խոսել եմ եւ ասել եմ, որ իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ միանում է պետական հեղաշրջմանը, շատ պարզ ընտրություն է։

Երկրորդ ընտրությունը հետեւյալն է․ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, թող ուղղակի դիմում գրի, հեռանա»,- վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը::