Նիկոլ Փաշինյան. Սա փակուղային որոշում է

Նիկոլ Փաշինյան. Սա փակուղային որոշում է
Նիկոլ Փաշինյան. Սա փակուղային որոշում է

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքացիական շարժումն ինքը պետք է որոշի ինչպես վարվել Սերժ Սարգսյանի որոշման հետ: Նա այդ որոշումը նմանեցրել է այն հայտարարությանը, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ էր հրավիրել իրավապահներին եւ հորդորել եւս մեկ անգամ քննել մարտի 1-ի գործը: Սակայն դրանից հետո որեւէ փոփոխություն այդ գործով չեղավ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա […]

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքացիական շարժումն ինքը պետք է որոշի ինչպես վարվել Սերժ Սարգսյանի որոշման հետ: Նա այդ որոշումը նմանեցրել է այն հայտարարությանը, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ էր հրավիրել իրավապահներին եւ հորդորել եւս մեկ անգամ քննել մարտի 1-ի գործը: Սակայն դրանից հետո որեւէ փոփոխություն այդ գործով չեղավ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա փոկուղային որոշում է: Կառավարությունը փոխհատուցելու է բյուջեից, բայց բյուջեն ձեւավորվում է քաղաքացիների վճարած հարկերից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սերժ Սարգսյանը խնդրի լուծում չի առաջարկում, այլ ընդամենը խնդրի քննարկման հետաձգում:

Նա ասել է նաեւ, որ առաջին օրվանից Բաղրամյան փողոցում է բռնություն թույլ չտալու համար: Նրա խոսքով, ինքը քաղաքացիական շարժման որոշումների վրա ազդելու, ուղղորդելու որեւէ նպատակ չունի: Չկա այդպիսի մի օրինակ, ասել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ հաղթանակ է սա, թե ոչ, նա ասել է, որ իր վերաբերմունքն արդեն հայտնել է: Իսկ Քաղաքացիական շարժումն ինքը պետք է որոշի իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի որոշման հանդեպ:

lragir.am