Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ լուծումներ՝ եղած խնդիրներին. Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանին

Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ լուծումներ՝ եղած խնդիրներին: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Միասնություն ու համերաշխություն՝ ընդդեմ մեր պետականության առջև ծառացած մարտահրավերների: Իմաստնություն բոլորիս», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում, որին կհաջորդի երթ: