Ավտովթար՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին. մեկ անձ մահացել է, 9-ը՝ ստացել վնասվածքներ

Ավտովթար՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին. մեկ անձ մահացել է, 9-ը՝ ստացել վնասվածքներ
Ավտովթար՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին. մեկ անձ մահացել է, 9-ը՝ ստացել վնասվածքներ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 66-րդ  կմ-ի հատվածում ԻԻՀ քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է  4 տարբեր՝  «Նիսսան Տեանա»,  «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» և «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին:  «Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա […]

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 66-րդ  կմ-ի հատվածում ԻԻՀ քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է  4 տարբեր՝  «Նիսսան Տեանա»,  «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» և «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին:  «Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա ցիստեռնը պոկվել է կցորդից, և դրանում առկա վառելանյութը թափվել է, որի հետևանքով հրդեհ բռնկվել  է  Վ.Արզումանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, ինչպես նաև՝ ճանապարհի կողքին կայանված  «Տոյոտա յարիս» և  Երևան քաղաքի բնակիչ Է.Արզումանյանի վարած «Մերսեդես Բենց 350 » մակնիշի ավտոմեքենաներում։

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, «Մակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  «Նիսսան Տեանա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևորները,  «Տոյոտա յարիս» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շարագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։