«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրաժարվում է ցուցմունք տալ. Azatutyun.am

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրաժարվում է ցուցմունք տալ. Azatutyun.am
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրաժարվում է ցուցմունք տալ. Azatutyun.am

«5-րդ ալիքի» սեփականատեր, 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձին առնչվող քրեական գործով երեկ ձերբակալված Արմեն Թավադյանը հրաժարվում է ցուցմունք տալ։ Այս մասին ուշ երեկոյան լրագրողներին փոխանցեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Պարոն Թավադյանը որևէ վերաբերմունք չի դրսևորել այս գործի նկատմամբ, ցուցմունք չի տվել, հրաժարվում է որևէ կերպ առնչություն ունենալ Հատուկ քննչական ծառայության հետ, ինչքանով որ իր դատավարական պարտականությունները դա թույլ են տալիս», – ասաց Խուդոյանը՝ շարունակելով. – «Կրկնում եմ, որ որևէ հիմք չկա իրեն էս գործով քրեական հետապնդման ենթարկելու, մնացածը արդեն առաջիկայում կտեսնենք»։ Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Արմեն Թավադյանին Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) բերման են ենթարկել երեկ՝ Երևանի Մաշտոցի պողոտայից, ժամը 14։20-ի սահմաններում։

Թավադյանն անցնում է նույն քրեական գործով, ինչ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որը վերաբերում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից»։

Մանրամասները՝ այստեղ