Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը․ Տեսանյութ

Փետրվարի 11-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանն ընդունեց Եվրոպական Միության պատվիրակությանը՝ Կեստուտիս Լանչինսկասի գլխավորությամբ: Պատվիրակության այցի նպատակն էր Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում լրացուցիչ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել Հայաստանի ոստիկանության գործունեության իրավական շրջանակի, ինստիտուցիոնալ կառուցվածքի, իրականացվող բարեփոխումների կարիքները նախնական գնահատելու համար:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Եսայանը կարևորեց Եվրոպական Միության հետ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը և հույս հայտնեց, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: 
Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է փորձի փոխանակումը՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում:

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։