Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում

Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում:

ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր տեղակայման նպատակով ՀՀ ոստիկանությանը պատկանող ՀՀ Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը նախարարությանն ամրացնելու խնդրանքով: