Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ

2020թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ  բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները՝ համապատասխանաբար՝«որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք»,  «կրծքավանդակի և որովայնապատի քերծվածքներով և ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, «Արմենիա» բժշկական կենտրոնից առգրավվել են Երևանի վերոնշյալ բնակիչների հագուստները: 

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 1992թ.:

2020թ. սեպտեմբերի 13-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել խոստովանական ցուցմունք:

28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն’ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։