Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Քասախ գյուղում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Երեմ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: