Մաստարայի բնակիչը գողացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի համար նախատեսված ավազը. Ոստիկանություն

Թալինի բաժնի համայնքային ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Մաստարա գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդու։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում պահեստավորված ավազից գողացել էր մի քանի խորանարդ մետր։

Պարզվել է, որ ավազը նախատեսված էր Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար։ Գողոնը տան բակ էր տարել համագյուղացու բեռնատարով։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։