ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի առաջադրմանը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի թեկնածության առաջադրմանը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Հովեյանի թեկնածությունը հանձնաժողովին ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Գեղամ Հովեյանի համառոտ կենսագրությունը, այնուհետև թեկնածուն ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ իր տեսլականն ու պատասխանեց պատգամավորների հարցերին:

Հովեյանի թեկնածությունը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ստացավ միաձայն դրական եզրակացություն: