Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Օղակաձև զբոսայգում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 10-ին Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Գյորգի Գ.-ին, որը մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և 38-34-177-րդ (Գողության փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: