Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 11-ին, ժամը 10.30-ին, 49-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ փետրվարի 25-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի անձը պարզելու և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 12.20-ին, Երևանի Փափազյան և Արծրունու փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 08.20-ին, Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. 29-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074»-ի 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։