Բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը:

Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:

Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ: Ի դեպ, տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։