Որպես անհետ կորած արցախցի կինը հայտնաբերվել է

Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ որպես անհետ կորած քաղաքացին հայտնաբերվել է 49-ամյա Նունե Կասպարյանը:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը:

Նրա առողջական վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: