Ստեփանակերտում մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտի Վաղարշյան և Համբարձումյան փողոցների խաչմերուկում մեքենայի մեջ բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության համակարգի ծառայողները:

Պարզվել է Վ.Ղ.-ին պատկանող BMW-300 մակնիշի ավտոմեքենայի մեջ հրդեհը բռնկվել է կարճ միացումից և այրել շարժիչի խցիկը: Հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով: Տուժածներ չկան: