ԱՄՆ–ն Ռուսաստանին ավելացնում է այն երկրների ցանկում, որոնց հետ արգելված է կատարել զենքի արտահանում և ներկրում։ Բացառություն է Ռուսաստանի հետ տիեզերքի ոլորտում համագործակցությունը։ Որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 18–ից։
Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ռուսաստանի հետ նման արգելքի տակ են Աֆղանստանը, Լիբիան, Լիբանանը, Կենտրոնական Աֆրիկական Հանրապետությունը, Կոնգոյի դեմոկրատական Հանրապետությունը, Կիպրոսը, Էրիթրեան, Իրաքը, Սոմալին, Հարավային Սուդանն ու Զիմբաբվեն։
Մանրամասները՝ այստեղ