Այսօր տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը

Մարտի 20-ին՝ ժամը 14:00-ին, Թումանյան 31 հասցեում «Արև Ֆիլմ Ստուդիայի» ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի կունենա համաշխարհային համբավ ունեցող կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Այս խաչմերուկից սկսվել է մեծանուն վարպետի ճանապարհը դեպի կինո:

Միջոցառմանը ներկա կլինեն Արտավազդ Փելեշյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, միջոցառման կազմակերպիչներն ու հյուրեր: