ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ըստ մամուլի հրապարակումների 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա  ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարի հասնող կարողության մասին:
 
««Փաստինֆո»-ի տեղեկություններով`ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան եւ պահանջում են վերադարձնել  գումարները,  որոնց ծագումը կասկածահարույց է: Թե ֆորմալ առումով, ինչ գործի շրջանակներում են կանչել` առայժմ պարզել չհաջողվեց»,-նշված է հրապարակման մեջ: