Խոշոր գործարար, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «FlyOne Armenia» ավիաընկերությունը վաղը՝ փետրվարի 2-ին, կիրականացնի Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքից: Չվերթը նախատեսված է երեկոյան ժամը 18։00-ին: Եվս մեկ չվերթ էլ նախատեսված է փետրվարի 4-ին: Ավիատոմսերի արժեքը սկսվում է 90 եվրոյից:
Հիշեցնենք, հունվարի 10-ից թուրքական «Pegasus Airlines» ընկերությունն էր Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստացել։
Աղբյուր՝ Factor.am