Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով քննությունը կշարունակվի հունիսի 19-ին

The motion to strip Gagik Tsarukyan’s parliamentary immunity was considered during a regular session of the RA National Assembly

Ազգային ժողովի պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի հունիսի 19-ին, ժամը 10։30-ին, այդ մասին քիչ առաջ դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց հենց Ծառուկյանը։

«Սարքած գործ է, շինծու գործ է, սխալ որոշումներ կայացնողները պատասխան են տալու։ Փաստաբանները կներկայացնեն միայն այս գործի համար 100 քանի հատ քննիչ են բերել, էս ի՞նչ տեռոր էր, ի՞նչ էր», հայտարարեց Ծառուկյանը։