Ֆրանսիայի Սենատի որոշումը, կարծում եմ, նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա․ Արցախի նախագահ

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով երեկ՝ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության Սենատում նոյեմբերի 25-ին շուրջ երկու ժամ տևած քննարկման արդյունքում քվեարկությամբ ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Նախագծին կողմ են քվեարկել 305 սենատորներ։ Դեմ է եղել մեկը։

Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: