Հրդեհ Բալահովիտի տներից մեկում

Մարտի 24-ին, ժամը 05։59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղի Լ. Ավետիսյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:52-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 180 քմ) և մոտ 2 խմ կուտակած շինարարական տախտակ: