Կիպրոսը ապրիլի 1-ից բացում է սահմանները ռուսների համար

Կիպրոսի իշխանությունները ապրիլի 1-ից սկսելու են ընդունել զբոսաշրջիկներ Ռուսաստանի Դաշնությունից: Այդ մասին «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Կիպրոսի զբոսաշրջության նախարարությունը:

Այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ զբոսաշրջիկները որոշ պրոեդուրաներ անցնեն:

«Կիպրոսը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ապահովի ու երաշխավորի զբոսաշրջիկների անվտանգ հանգիստը», -հայտարարել է նախարարությունը:

Ըստ աղբյուրի, մինչև 12 տարեկան երեխաների համար բացասական արդյունքներով թեստ անհրաժեշտ չէ, իսկ ահա 12-18 տարեկանները պետք է անցնեն թեստավորում՝ Կիպրոսի իշխանությունների սահմանած ընթացակարգերով: