Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ: