Xiaomi-ն ծրագրում է էլեկտրամոբիլներ արտադրել

Հեռախոսներ արտադրող չինական Xiaomi ընկերությունը ծրագրում է սեփական ապրանքանիշով էլեկտրամոբիլներ արտադրել: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Մեքենաները թողարկվելու են Չինաստանում բեռնատարներ արտադրող խոշորագույն Great Wall ընկերության հզորության հիման վրա:

Սպասվում է, որ Xiaomi ապրանքանիշով էլեկտրամոբիլները լույս կտեսնեն 2023 թվականին: