ԻՔՄ հաղորդագրությունը մարտի 28-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ. Լուսանկարներ

Այսօր՝ մարտի 28-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ժամը 15։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։

Նշենք, որ թեև ցույցը պետք է անցկացվեր նշված խաչմերուկում, այն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել Դեմիրճյան փողոցում, որտեղ արդեն շաբաթներ շարունակ տեղադրված են շարժման մասնակիցների վրանները։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։54-ի դրությամբ ցույցի հատվածում գտնվել է շուրջ 2650 մարդ։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»