Մեղրիում նոր թաղամաս է կառուցվում՝ Արցախից տեղահանվածների համար

Մարտի 27-ին Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մեկնարկել են նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է բարերարների կողմից: Այդ մասին տեղեկացնում են Մեղրիի համայնքապետարանից:

Ըստ աղբյուրի, նոր թաղամասում նախատեսվում է ունենալ 30 տուն: Այն բնակեցվելու է Արցախից տեղահանված ընտանիքներով։

https://www.facebook.com/meghri.municipality/posts/1430109460654131