Մոլդովայի իշխանությունները որոշում են կայացրել ապրիլի 1-ից մինչև մայիսի 30-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին՝ նվազեցնելու կորոնավիրուսի տարածման տեմպերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որոշումը մարտի 31-ին ընդունել է Մոլդովայի խորհրդարանը՝ կառավարության խնդրանքով:
Որոշման օգտին է քվեարկել 52 պատգամավոր: